|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ՀՖՖ նախագահն այց էր կատարել Կապան` հանդիպելու «Գանձասարի» երկրպագուների և ղեկավարության հետ:
Ակումբի հովանավոր Մաքսիմ Հակոբյանը մտադիր էր թիմը հանել առաջնությունից, քանի որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշել էր կապանցիների հանդիսականներին զրկել 5 տնային հանդիպումները դիտելու հնարավորությունից` անվայել վարքի համար:
Ինչպես տեղեկացնում է ակումբը, Ռուբեն Հայրապետյանն առաջարկել է որակազրկումը դարձնել պայմանական, այսինքն` մայիսի 29-ին «Արարատի» հետ հանդիպման ժամանակ անպարկեշտ վարմունք ցուցաբերելու դեպքում որակազրկումը ուժի մեջ կմտնի: Այսպիսով` կողմերն ընդհանուր հայտարարի եկան: