|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Շուրջ երկու ժամ տևած բանակցություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբեր ամսին:
Ըստ վարչապետի՝ այս խոսակցությունը շատ կարևոր էր «քաղաքակիրթ կուլտուրայի առումով»: «Նույնիսկ տեղ-տեղ հումոր արեցինք»,-ասաց նա:
Հարցին` ընդհանուր հայտարարի եկե՞լ եք, Փաշինյանն արձագանքեց. «Չի կարելի ասել, որ եկել ենք, չի կարելի ասել, որ չենք եկել»: