|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեքսիկան մտադիր է առևտրային ներկայացուցիչ Հիսուս Սիադին, որն օգնել է մշակել ազատ առեւտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագիրը, առաջադրել Առևտրի համաշխարհային կազմակերպության հաջորդ գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածու. այս մասի հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրներին:
Հիշեցնենք՝ ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր է մնալու օգոստոսի վերջին այն բանից հետո, երբ գործող տնօրեն բրազիլացի Ռոբերտո Ազեվեդոն հայտարարել էր, որ հրաժարական կտա ժամկետից շուտ:
Հաջորդ գլխավոր տնօրենը կբախվի ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների լարվածությանը ու COVID-19 համավարակով խորացած հովանավորչության մեծացմանը:
Նշվում է՝ Սիադն այ պահին Մեքսիկայի ԱԳ փոխնախարարն է Հյուսիսային Ամերիկայի հարցերով և Չինաստանի, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ աշխատելու փորձ ունի:
Սիադը եղել է ԱՀԿ գլխավոր տնօրենի տեղակալը, երբ այն 1990-ական թվականներին ստեղծվել է: Նա նաեւ 10 տարուց ավելի աշխատել է Հոնկոնգի համալսարաններում:
Նշենք՝ ԱՀԿ անդամները կարող են իրենց քաղաքացիներին որպես թեկնածու առաջադրել հունիսի 8-ից հուլիսի 8-ը: Որպես Աֆրիկայից և Եվրոպայից հնարավոր թեկնածուներ նշվել են մի քանի անուններ, ընդ որում՝ Եվրոպայում ոմանք այն կարծիքին են, որ առևտրային մարմնի ղեկավարությունը պետք է հերթագայի զարգացող ու զարգացած երկրների միջև: