| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ամերիկյան 5-րդ սերնդի Ֆ-35 կործանիչները կտեղակայվեն Ս-400 ՀՕՊ համակարգերի ազդեցության գոտուց դուրս. հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը` ելույթ ունենալով Վաշինգտոնում` Ազգային մամլո ակումբում:
Ըստ նրա` Ս-400-ներն ու Ֆ-35-ները չեն տեղակայվելու միևնույն գոտում: Թուրք դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Սիրիայի տարածքով թռչում են Իսրայելի Ֆ-35-ները, և այդ տարածքում նույնպես տեղակայված է Ս-400, սակայն այդ հանգամանքը ոչ մի հարց չի առաջացնում ԱՄՆ-ի մոտ:
«Երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, որը ցանկանում է տեղակայել ՀՕՊ համակարգեր, այլ ոչ թե հարձակվողական համակարգ, խնդիրներ են առաջանում»,- Քըլըչի խոսքերն է մեջբերում Sputnik գործակալությունը:
Երեկ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսն իր հերթին զգուշացրել է Թուրքիային, որ Ս-400-ների գնումը կհանգեցնի պատժամիջոցների Թուրքիայի նկատմամբ:
Երեկ Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Թուրքիայի նախագահը դարձյալ առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել և ևս մեկ անգամ վերահաստատել, որ Թուրքիան չի հրաժարվի Ս-400-ների գործարքից: