|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ արտաքին գործերի նախարար Մայք Պոմպեոն ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, և անդրադարձել Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգեր գնելուն. տեղեկացնում է demokrathaber.org կայքը:
«Պենտագոնից ինձ հայտնել են, որ այնտեղ, որտեղ գործում են Ս-400 ՀՕՊ համակարգերը, չեն կարող գործել Ֆ-35 կործանիչները: Դա գուցե հստակ տեխնիկական բացատրություն չէ, սակայն այդ սարքավորումները միևնույն տեղում չեն կարող լինել. մեր արտաքին քաղաքականության և զինվորական գերատեսչությունները հստակ նշել են դա: Դա լուրջ տեխնիկական հարց է: Թուրքիան կարևոր օղակ էր Ֆ-35-ների պահեստամասերի արտադրման գործընթացում, սակայն Ս-400-ների գործարքի պայմաններում դա չի լինելու»,- ասել է նա: