|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանի հետ արդեն կնքել ենք C 400-ների վերաբերյալ համաձայնագիրը, այս իսկ պատճառով խոսք անգամ չի կարող գնալ ետ քայլ կատարելու մասին: Այս մասին երեկ Սոչիում կայացած Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպումից վերադառնալիս ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն տեսակետը, որ, առանց ռուսական C 400-ներից հրաժարվելու, չի կարող գնել ամերիկյան «Պատրիոտ» զինատեսակը:
«Այդ գործն արված է: Ինչ վերաբերում է «Պատրիոտ»-ներին, ապա մենք պատրաստ ենք գնել դրանք: Միայն պետք է հասկանալ` արդյո՞ք դա ծառայելու է երկրի շահերին: Մենք պատրաստվում ենք հուլիսին C 400-եր ստանալ»,- ըստ milliyet.com.tr կայքի` ասել է նա:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը Коммерсантъ-ի հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը Թուրքիային С-400 զենիթահրթիռային համակարգեր կմատակարարի աշնանը: