|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայի Արդահան քաղաքից անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազն անդրադարձել է երեկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ս-400-ները ապրիլ ամսին գործարկելու հայտարարությանը և նշել, որ, դրան ի պատասխան, ԱՄՆ-ը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Ս-400-ները 2020 թ. ապրիլ ամսին գործարկելը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչի, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունը: Դա սխալ տարեթիվ է: Ապրիլին համակարգերի գործարկումը կարող է հանգեցնել նրան, որ այդ ժամանակ ԱՄՆ Կոնգրես ներկայացված, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծն ընդունվի: Հայոց ցեղասպանության թեման Թուրքիայի գլխին փորձանք է և ամեն տարի ԱՄՆ Կոնգրես ներկայացնելը Թուրքիային շանտաժի ենթարկելու համար է»,- Յըլմազի խոսքերն է մեջբերում haberler.com կայքը: