Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու անհնարինության մասին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Թրամփին բացատրել ենք, որ Թուրքիան չի հրաժարվի Ս-400-ներից: Ես Թրամփին հայտնել եմ, թե ինչպես են Թուրքիային հասցրել նրան, որ նա ռուսական Ս-400 համակարգեր գնի, և նա ընդունել է մեր իրավունքը»,- պարզաբանել է նա Անկարայում իր ելույթի ընթացքում:
Էրդողանը հավելել է նաև, որ ԱՄՆ-ում Թրամփի հետ հանդիպման ընթացքում ինքն ասել է. «Եթե ԱՄՆ-ի հետ Ֆ-35-ների մատակարարումների հարցով տարաձայնությունները շարունակվեն, ապա Թուրքիան ստիպված կլինի իր պահանջները բավարարել այլ կողմում»:
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերին ՌԴ-ն տեղեկացրել է Թուրքիայի հետ 2.5 մլրդ դոլար արժողությամբ Ս-400-ի մատակարարման պայմանագրի կնքման մասին։ Ըստ պայմանագրի՝ նախատեսվում է թուրքական կողմին արտադրության տեխնոլոգիաների մասնակի հանձնում։ Առաջին մատակարարումները սկսվել են հուլիսի 12-ին։
Թուրքիայի կողմից Ս-400-եր ձեռք բերելու դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն։ Հուլիսի 17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը գրավոր հայտարարությամբ հաղորդել է, որ հանրապետության որոշումը ռուսական Ս-400 ԶՀՀ-ներ ձեռք բերելու մասին անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին։