կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-07 09:51
Քաղաքական

Հիմա ադրբեջանցիները Ջերմուկից 10 կմ են հեռու, առաջ 10 անգամ ավելի հեռու էին. Սերժ Սարգսյան

Հիմա ադրբեջանցիները Ջերմուկից 10 կմ են հեռու, առաջ 10 անգամ ավելի հեռու էին. Սերժ Սարգսյան

Այո, այս ստահակները տարիներ ի վեր խոսում էին այն մասին, որ Ղարաբաղը պետք է տալ, Ղարաբաղից պրծնել, որ Հայաստանում հանգիստ ապրենք. սրանց համար Ղարաբաղը վզից կախված քար է եղել, մեծ քար: Այս մասին Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Փորձում էինք բացատրել, ասել, որ Հայաստանից, այդ թվում՝ Ջերմուկից զորակոչված զինվորները, ծառայելով Ղարաբաղում, Պաշտպանության բանակում, պաշտպանում են ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև՝ Հայաստանի սահմանները: Հիմա, վստահ եմ, բոլորդ էլ դրանում համոզվել եք, Սյունիքում, Գեղարքունիքում ապրողներն ավելի շատ են համոզվել: Որպեսզի տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ քիչ առաջ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են՝ 10 կմ հեռավորության վրա: Բա սա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել նման բան, 10 անգամ ավելի հեռու էին: Բա ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում, իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը 2 չի դառնալու: Սա խնդիր է, որը դեռևս չի ավարտվել, և ինչքան այս ստախոսները, կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել»,- ասել է Սերժ Սարգսյանը: