կարևոր
2143 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-03 10:10
Հասարակություն

Ինչու՞ են Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորները լքել Սահակաշվիլու կուսակցությունը. պարզաբանում

Ինչու՞ են Ախալքալաքի Սակրեբուլոյի  պատգամավորները լքել  Սահակաշվիլու կուսակցությունը. պարզաբանում

Դեկտեմբերի 2-ի առավոտյան Ախալքալաքի Շրջանային ժողովի «Ազգային շարժում» խմբակցության անդամների անունից տարածվել էր հայտարարություն, որտեղ նշվում էր կուսակցության նախագահ Լեւան Խաբեիշվիլիի հրաժարականի պահանջը: Հայտարարության նշված պատգամավորները այլևս այդ կուսակցության անդամներ չեն, իսկ մնացածը դադարեցրել էին իրենց գործունեությունը: Jnews-ը փորձեց բանալ փակագծերը։

2023 թվականի մայիսից անկախ պատգամավոր, 2021 թվականին ընտրված Ախալքալաքի շրջանային ժողով «Ազգային շարժում» կուսակցության ցուցակներից Շիրվան Շիրինյանը չպարզաբանեց այսօրվա հայտարարությունը, ասելով, որ նա իր ասելիքն ասել է, հայտարարելով, որ դուրս է գալիս կուսակցությունից (խմբ. մայիս ամսին), մնում է անկախ պատգամավոր և այլևս ոչինչ չի պատրաստվում ասել:

Կապ հաստատեցինք նաև Մելիք Ռաիսյանի հետ, ով բացեց փակագծերը` հայտարարության անդամները դուրս կգան կուսակցությունից, եթե նրանց պահանջը չկատարվի:

«Մենք ասում ենք, եթե դուք ուզում եք, որ մենք մնանք, մենք այսքան տարի այդ կուսակցության անդամ ենք, իրենք իրենց համար Նիկային (Նիկա Մելիա) են հանում, նրանք չեն կարող, դա անօրեն է: Ես պահանջում եմ, որ Վանո Մերաբիշվիլիի պես տականքը այդ կուսակցությունը, որ սեփականաշնորհել է և տակից է ղեկավարում, Խաբեիշվիլին էլ նրա կողմից նշանակված մարդ է, ով իրենից բան չի ներկայացնում, հեռանա և լինի կոլեկտիվ ղեկավարություն: Այդ կուսակցության հիմնադիրը և նախագահը Միշան է Սաակաշվիլի, և մինչև նրա դուրս գալը լինի կոլեկտիվ ղեկավարություն: Եթե չի լինի կոլեկտիվ, ապա ամեն մարդ իր գլխի ճարին է նայում: Եթե դուրս չի գալու, ապա մենք այդ կուսակցության հետ գործ չունենք», – ասաց Ռաիսյան Մելիքը:

Նա նաև նշեց, որ ինքը կուսակցությունից դուրս չէր եկել, այլ կանգնեցրել էր ժամանակավոր գործունեությունը, որպեսզի տեսներ թե ինչպես է ընթանալու կուսակցության գործերը և փոփոխությունները:

«Իմ պահանջն ավելին է, որ Մերաբիշվիլին չլինի, Սամցխե-Ջավախեթին իր կալվածքն էր եղել, ինչպես ուզեցել, այդպես հրամայել է, այդպես չպետք է լինի, կուսակցությունը բաց և թափանցիկ պետք է լինի, որ բոլորը հասկանան, ով ինչ գործ է անելու», – ավելացրեց նա:

Ռաիսյանը նաև անրադարձ կատարեց Ախալքալաքում «Ազգային շարժման» բջիջի ղեկավարի ընտրությունների պահով։ Արսեն Կարապետյանն 2023 թվականի մայիսին ընտրվել էր բջիջի ղեկավար:

«Օրինակ Արսենին (Արսեն Կարապետյան) որ բերեցին, ինչի բերեցին, նա 2014 թվականին դուրս էր եկել, չնայած դուրս չէր ելել, նրան հատուկ ծառայությունները դրել էին, հետո տարան “Եվրոպական”, հետո տեսան, որ այստեղ կատաղած ենք ու իրենց ենթական չենք, և Վանոյի և սրանց քմահաճույքն ու կապրիզը ծրագրված համընկավ, ասեցին Մելիքը և իր թիմը պետք է հելնի, ոնց կարող է նա լինի օպոզիցիա, անձնական ոչ մի բան չկա, ուղակի ես ասում եմ, որ օպոզիցիան պետք է լինի օպոզիցիա», – ավելացրեց նա:

Այսօրվա հայտարարության մասին կարծիք հարցրեցինք նաև Արսեն Կարապետյանից։

«Ես նրանց հայտարարության հետ համաձայն չեմ, քանի որ նա լեգիտիմ ձևով ընտրված նախագահ է, նվազագունը 60 000 ձայնով, իրենք այս պահին ուզում են Նիկա Մելիային, սակայն Նիկա Մելիան ինքը ընդունեց այդ ընտրությունը և ասաց, որ լեգիտիմ ընտրված նախագահ է, իսկ թե այսօր ինչ են ուզում մի քանի հոգի, ճիշտն ասաց ոչ դրա ժամանակը կա, ոչ էլ ժամանակն է», – ասաց Արսեն Կարապետյանը:

Կարող եք նաև կարդալ՝

ՄԱՇ-ի Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորները լքել են կուսակցությունը

«Եվրոպական Վրաստանի» նախկին տեղական առաջնորդը գլխավորել է «Ազգային շարժման» բջիջը

Աղբյուրը՝ Jnews.ge