Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, ապա Հայաստանում կլինեն արտահերթ ընտրություններ. ԵՐԿԻՐ-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը:
«Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ուզելով, իհարկե, նման բան չի լինի: Համ էլ ցույց կտան, որ իրենք հաղթեցին, ժողովուրդը կհավատա Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ նա ունակ է նախագահին ստիպել հրաժարական տալ: Այնպես որ, շատ գեղեցիկ թատրոն է, որը խաղացվում է»,- ասաց Հարություն Առաքելյանը:
Նրա կարծիքով` Սերժ Սարգսյանը ցանկանում է կրկնել Սահակաշվիլիի օրինակը. «Հիշո՞ւմ եք` երկու տարի առաջ վրացիները հրաժարական պահանջեցին, Սահակաշվիլին հրաժարական տվեց ու վերընտրվեց, ասաց` էս էի՞ք ուզում: Այստեղ էլ Սերժ Սարգսյանն ուզում է, որպեսզի իր հարազատ ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական պահանջի, ինքն էլ հրաժարական տա, ապա նորից ընտրվի` մինչեւ Ռուսաստանի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները»:
ՀՌԱԿ ատենապետը նշեց, որ Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան համագործակցությունը նկատել է դեռ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ բոլորը միավորվում էին եւ ստեղծվում էր մեկ ընդդիմադիր դաշտ` Արտաշես Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, Արթուր Բաղդասարյան, Րաֆֆի Հովհաննիսյան: «Բայց հետո բոլորը փախան, ցրվեցին, եւ ոչ մի դաշինք չեղավ: Հետո շատերը հայտնվեցին դուրս, կրիստալիզացիա տեղի ունեցավ, եւ ես այդտեղ տեսա Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան համագործակցությունը: Նորմալ է, բնական է, ցավագին չեմ ընդունում»,- ամփոփեց Հ. Առաքելյանը: