Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հակասահմանադրական կճանաչվի, իսկ քաղաքական այդ ուժի խորհրդարանականները կզրկվեն պատգամավորական մանդատից։ Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Կարծում եմ, որ խորհրդարան երկու ուժ կանցնի։ Դա կլինի «Վրացական երազանքն» ու ընդդիմադիր միավորումներից մեկը։ Մնացածը կորոշի բնակչությունը, թե ինչպես կընթանան քաղաքական գործընթացները։ Ով էլ որ հաղթահարի անջրպետը, ոչ ոք չի կարողանա խուսափել պատասխանատվությունից այն ամենի համար, ինչ արվել է իրենց կառավարման օրոք և ընդդիմությունում եղած 12 տարիների ընթացքում։ Խորհրդարանական մանդատների չեղարկումը «Ազգային շարժում» կուսակցության արգելքի տրամաբանական շարունակություն կլիներ, դա կարող է անել Սահմանադրական դատարանը», – հայտարարել է լրագրողներին Կոբախիձեն։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Ավելի վաղ Կոբախիձեն ասել էր, որ եթե «Վրացական երազանքը» ստանա սահմանադրական մեծամասնություն, ապա Սահակաշվիլիի կուսակցությունը հակասահմանադրական կճանաչի։