կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 14:45
Իրավական

Փաշինյանի կոչերում ամբոխավարության միտում կա. Վարդան Այվազյան

Փաշինյանի կոչերում ամբոխավարության միտում կա. Վարդան Այվազյան

Սահմանադրականության խորը ճգնաժամից են բխում այսօր երկրում տեղի ունեցող մի շարք գործընթացներ: «Սահմանադրությանը չի կարելի վերաբերվել որպես զուտ միայն տեխնիկական փաստաթղթի` հաշվի չառնելով դրա պահանջները ու այն գրելու հետ մեկտեղ չստանձնել դրա համար պատասխանատվություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

Ըստ նրա` պետության կառավարման երեք թևերը` գործադիրը, օրենսդիրն ու դատականը, մեկը մյուսից անջատ են, բայց պետք է դիտվեն մեկ ամբողջականության մեջ, սակայն այս պահին այդ ամբողջականությունն ապահովված չէ, և դրա բացակայության հետևանքով ունենք մի իրավիճակ, երբ չկան չափանիշային համակարգեր, որոնցով պետք է որոշվի այդ երեք թևերի որակը: «Իսկ որակները հասկանալու համար անհրաժեշտ են որոշակի չափանիշներ, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշել՝ ինչ պատասխանատվություն է ենթադրվում այդ թևերի որակի բացակայության համար: Այժմ հնարավոր չէ տարբերակել` ինչպիսին են մեր կառավարման համակարգի երեք թևերի որակական չափանիշները, ու դրանց բացակայության պատճառով էլ երեք թևերի կողմից մանիպուլյացիոն գործընթացների ականատեսն ենք լինում»,- շեշտեց Այվազյանը:

Նա հավելեց, որ ամբոխավարության միտում է նկատվում: «Ամբոխավարությունն այն է, երբ, կառավարման մի թևը սեփականշնորհելով, իշխանության ներկայացուցիչներն օգտագործում են հասարակության զայրույթն ու փորձում իրենց ձեռքում կենտրոնացնել ամբողջը: Այս պահին դրա հիմքերն առկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերում»,- ամփոփեց սահմանադրագետը: