|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայում 86 տարեկան հասակում մահացել է հայտնի թուրք պատմակեղծարար Քադիր Մըսըրօղլուն: Թուրքիայի նախագահն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ցավակցություններն են հղել այդ կապակցությամբ:
Թուրքիայում մեծ հեղինակություն վայելող Մըսըրօղլուն հայտնի էր իր ծայրահեղ իսլամիստական մոտեցումներով, բազմիցս քննադատել էր Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալին երկիրը աշխարհիկ դարձնելու համար: Մըսըրօղլուն բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է, որոնցում բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին, հերքել Հայոց ցեղասպանության իրողությունը: Ըստ նրա վարկածի` Քրդական աշխատավորական կուսակցությունն իրականում քրդական չէ, այլ հայկական, իսկ կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հայր ու մայրը ծագումով հայեր են: