Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայում ամենահայտնի կինոդերասանուհիներից Սերրա Յըլմազը ամերիկացի հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդայնի հետ զրույցում արած ուշագրավ հայտարարությունների համար Twitter-ում թուրքերի կողմից բազում քննադատությունների է արժանացել:
Ըստ Radikal-ի՝ հեռուստահաղորդավարի՝ «թուրք լինելն ինչպիսի՞ զգացում է» հարցին ի պատասխան, Յըլմազն ասել է. «Այո, ես թուրք եմ, սակայն դա իմ մեղքը չէ»:
Հայտնի կինոդերասանուհին իրեն քննադատողներին պատասխանել է Twitter-յան իր էջում՝ ասելով. «Ոչ ոք չի ընտրում իր ծննդավայրը, դա պարզապես հումոր էր: Ես ոչ մեկին նեղացնող հայտարարություն չեմ արել, էլ չեմ ասում, որ այս հումորը ես անում են տարիներ շարունակ»:
Թուրքիայում անցկացված նկարահանումների ընթացքում ամերիկացի հեռուստահաղորդավար Բուրդայնն այցելել է «Հինգշաբթի» անունը կրող շուկան և մտել հայի պատկանող ռեստորան:
Բուրդայնի՝ «ինչպե՞ս եք նայում հայերի՝ Թուրքիայում գոյությանը» ռեստորանի տերը պատասխանել է. «Եթե այսպես շարունակվի, այս երկրում հայ երիտասարդություն չի մնա: Բոլորը կլքեն այս երկիրը»: