կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-26 10:30
Տարածաշրջան

Սիրտս խառնում է թուրք լինելուց. թուրք երգչի չսպասված խոստովանությունը

Սիրտս խառնում է թուրք լինելուց. թուրք երգչի չսպասված խոստովանությունը
Թուրք հայտնի ռոք երգիչ ու կոմպոզիտոր Թեոմանը մի ամսագրի հետ զրույցում հայտնել է, թե իրականում ինչ է զգացել, երբ 14 տարեկանում Շվեյցարիայում այցելել է իր մորաքրոջը: Ըստ Hurriyet-ի՝ հայտնի երգիչը խոստովանել է, որ փոքր հասակում զզվել է թուրք լինելուց:

«Զզվում էի ու սիրտս խառնում էր Թուրքիայից, Ստամբուլից, թուրքական երաժշտությունից, պորտապարից, քրտինքի հոտից, լիքը ավտոբուսներից, գլխաշորով աղջիկներից, ջրի ու հոսանքի անջատումներից, շենքի` ճաշի հոտով  մուտքերից և թուրք լինելուց»,- ասել է Թեոմանը։
 
Երգչի այս հայտարարությունները կատաղեցրել են թուրքերին, հատկապես՝ նրա երկրպագուներին: