|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները»: Այս մասին թուրքական “Sozcu TV”-ի եթերում ասել է հայտնի թուրք գործիչ, “Independent Turkce” կայքի գլխավոր խմբագիր Նևզեթ Չիչեքը։
Վերջինս նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հայ հասարակությանը հրաժարվել պատմական Հայաստանի երազանքից և ընդունել ներկայիս Հայաստանն իր սահմաններով։
Չիչեքը նաև հիշեցրել է Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ուղղաթիռի հետ կապված վերջին միջադեպը։ Նա ընդգծել է, որ այս դեպքը մտահոգություն է առաջացրել Թուրքիայում։
Թուրք գործիչը նաև հայտարարել է, որ թեև իր խոսքերը շատերին կզայրացնեն, սակայն ինքը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրքական հատուկ ջոկատայինները։