|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ երեկոյան ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 96 տարեկան հասակում մահացել է հայտնի թուրք պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Քեմալ Քարփաթը:
Ղրիմի թաթարական արմատներ ունեցող Քարփաթն աշխատել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում, այնուհետև` դասավանդել մի շարք ամերիկյան և թուրքական հեղինակավոր համալսարաններում. հայտնում է sabah.com.tr կայքը: Հեղինակել է մի շարք աշխատություններ, որոնց մեծ մասը նվիրված է միջինասիական տարածաշրջանին և Օսմանյան կայսրությանը, գրել բազմաթիվ հոդվածներ կայսրության և տարածաշրջանային ժողովրդագրական տվյալների մասին: Նրան է պատկանում թուրքական պաշտոնական քարոզչության այն տեսակետը, ըստ որի` հայերի թիվն Օսմանյան կայսրությունում եղել է ոչ թե 2.5 մլն, այլ 1 մլն 400 հազար, և նա էլ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը: