Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի բացման արարողության շրջանակում ելույթում ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակում բոլոր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ` յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, իրավունքները և օրինական շահերը հարգելու սկզբունքների հիման վրա. հայտնում է ТАСС-ը:
Պուտինն ընդգծել է, որ հենց այդ սկզբունքների հիման վրա է Ռուսաստանը Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ կառուցում ԵԱՏՄ-ն:
Նա նաև ասել է, որ ԵԱՏՄ-ն ձգտում է առավելագույնս լայն փոխգործակցության բոլոր շահագրգռված պետությունների, առաջին հերթին`Չինաստանի հետ: ՌԴ նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը կսկսի գործել առաջիկա ամիսներին: