Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած տարիների ընթացքում ԵԱՏՄ-ում արձանագրվել է դրական դինամիկա` հիմնական տնտեսական ցուցանիշների մասով, կայացվել են կարևորագույն որոշումներ: Այդ մասին Մոսկվայում ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանին անցնելուն նվիրված հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին` կատարած աշխատանքի համար և ներկայացրեց ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձը:
Փաշինյանը նշեց, որ անցած 5 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն կայացավ որպես հաջող ինտեգրման միավորում և, չնայած առաջին տարիներին արձանագրված բարդություններին, ցուցադրում է փոխադարձ առևտրի աճի զարմանալի տեմպեր: Ըստ նրա` միևնույն ժամանակ, ԵԱՏՄ անդամ պետությունները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն ԵԱՏՄ ինստիտուցիոնալ զարգացման շարունակման և ակտիվացման համար: «ՀՀ-ն իր հերթին կգործադրի բոլոր ջանքերը ինտեգրման դրական դինամիկայի պահպանման, այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հաղորդել մեր երկրների տնտեսական աճին»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա խոսքում անդրադարձավ նաև էներգետիկ ոլորտին` նշելով, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նավթի, նավթամթերքի, գազի, էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկաների ձևավորման նախագծերի իրականցման ուղղությամբ:
Ըստ Փաշինյանի` անհրաժեշտ է ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման ուղղությամբ, որը կխթանի միության ներսում ներքին առևտրաշրջանառության աճը և արտաքին շուկաներ ապրանքների արտահանումը:
Անդրադառնալով ԵԱՏՄ թվային օրակարգին` ՀՀ վարչապետը նշեց, որ այն պետք է դառնա միության կատարելագործման, արդյունավետության և գրավչության բարձրացման հիմնական գործիքներից մեկը:
Ըստ Փաշինյանի` կարևոր է շարունակել առևտրա-տնտեսական հարաբերությունները երրորդ երկրների հետ, դա կարող է նպաստել միության ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը: