|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԵԱՏՄ կոլեգիայի անդամ, Միության ինտեգրացիոն ու մակրոտնտեսական հարցերով նախարար Տատյանա Վալովայան ԵԱՏՄ ստեղծման համաձայնագրի կնքման 5-ամյակին ընդառաջ հարցազրույց է տվել Международная жизнь ամսագրին, որում խոսել է նաև միության հաջողությունների մասին:
Ըստ նրա` միությանն անդամակցելը տնտեսական մեծ առավելություններ է տալիս անդամ պետություններին: Որպես օրինակ` նա նշել է Հայաստանն ու Ղրղզստանը:
«Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը դեպի ԵԱՏՄ են եկել քայլ առ քայլ. 2010-ին ստեղծվեց Մաքսային միությունը, հետո ևս մեկ տնտեսական հարթություն, իսկ հետո՝ ԵԱՏՄ-ն, ինչը նշանակում է, որ ինտեգրման էֆեկտը բաշխված էր բավական երկար ձգված ժամանակահատվածի վրա: Իսկ Հայաստանն ու Ղրղզստանը մի ակնթարթում ԱՊՀ շրջանակում ազատ առևտրի ռեժիմից անցում կատարեցին լիարժեք տնտեսական միության: Եվ մենք տեսանք՝ ինչ ահռելի ազդեցություն է ունենում ինտեգրումը: Մենք արդեն երբեմն դա չենք գիտակցում, սակայն վերլուծությունը ցույց է տվել, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը տնտեսական մեծ արդյունք է ապահովում»,- նշել է պաշտոնյան: