կարևոր
1804 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-22 17:18
Քաղաքական

Պուտինը խոսել է ՀԱՊԿ երկրների համար ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման աշխատանքների մասին

Պուտինը խոսել է ՀԱՊԿ երկրների համար ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման աշխատանքների մասին

Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների հետ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման հարցում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Հիմա կուզենայի հակիրճ անդրադառնալ այս թեմային, հատկապես, որ վաղը Մինսկում մենք հանդիպում կունենանք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերների հետ, հարցերից մեկը ՀԱՊԿ երկրների միասնական, ընդհանուր, միավորված ՀՕՊ համակարգի ձևավորումն է։ Մենք այս առումով արդեն մեծ աշխատանք ենք կատարել»,- ասել է Պուտինը։