|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը հայտարարեց, որ ինքն ուզում է բաց խոսել:
«Ես ուզում եմ փողի մասին խոսել, բաց խոսել: Երբ ես նոր ստանձնեցի իմ պաշտոնը, հանրապետության ղեկավարի հետ ունեցած իմ զրույցում ես ասել եմ, որ իմ համար գերխնդիրն այն է, որ մենք մեր երկրում ունենանք նյութատեխնիկական բազաներ և ունենանք դրանց պատշաճ իրավիճակ: Բայց այսօր անմխիթար վիճակում են գտվում մեր մարզաբազաները»,- ասաց նախարարը:
Խոսքի ավարտին նա խնդրեց Ազգային ժողովից, որ իրեն որևէ մեկին կցեն` ուղեկցելու համար, որ խույս տա լրագրողներից: «Էս լրագրողները հարցեր են տալիս` ելնելով իմ շուրջբոլորը ընթացող խոսակցություններից: Ես ասեմ, որ ոչ մի խնդիր չունի ո'չ տղաս, ո'չ էլ ես: Ու էդ հարցերով խնդրում եմ ինձ էլ չդիմեք»,- հորդորեց նախարարը:
Լրագրողների դիտարկմանը, որ իր որդին զբաղվել է թմրամիջոցների ապօրինի ներկրմամբ, նա պատասխանեց. «Էդ ձեր կարծիքն է, որ զբաղվում է»: