Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Независимая газета-ին, որում խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորումից:
Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանը Ադրբեջանին առաջարկում է խաղաղության օրակարգ, ոչ թե` պատերազմի:
«Մենք պետք է միասին աշխատենք այդ խնդրի լուծման ուղղությամբ: Եթե միասին չաշխատենք, ապա երբեք չենք ունենա լուծում, անգամ` ռազմական ճանապարհով, քանի որ ռազմական ճանապարհով խնդիրը հնարավոր չէ լուծել, այլ միայն` վատթարացնել: Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է , որ ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Օրակարգը, որը ես ներկայումս առաջարկում եմ, բավականաչափ անսպասելի էր ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար: Ժամանակ է հարկավոր, որ մենք հանագամանաից քննարկենք այդ նրբությունները:
Մեր ժողովուրդներին հարկավոր է նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի: Չեմ հոգնում նաև կրկնել, որ ԼՂ հիմնախնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք, մենք դեռ նույն հայտարարությունը չենք լսել ադրբեջանական կողմից:
Հարցին` որքա՞ն հեռու կարող է գնալ Հայաստանը զիջումների հարցում, քանի որ հակամարտության ցանկացած լուծում ենթադրում է փոխզիջում, Փաշինյանն ասել է, որ սխալ է այդ հարցը տալ միայն կողմերից մեկին:
«Կարևոր է, որ գործընթացը կառուցողական լինի: Հարկավոր է, որպեսզի երկու կողմերը պատասխանեն այդ հարցին միաժամանակ: Ես պատրաստ եմ պատասխանել այդ հարցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հետ համատեղ: Սակայն, երբ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմատենչ դիրքորոշմամբ, ապա հայկական կողմի` զիջումներ մասին հայտարարությունները կարող է ընկալվել որպես թուլություն»,- ասել է ՀՀ վարչապետը: