կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-25 16:36
Քաղաքական

Փաշինյանի օրակարգում Պուտինի հետ բանակցությունների բացակայության փաստը տագնապալի երանգ է ստանում. Независимая газета

Փաշինյանի օրակարգում Պուտինի հետ բանակցությունների բացակայության փաստը տագնապալի երանգ է ստանում. Независимая газета

Ռուսական Незаивисимая газета-ն անդրադարձել է այն հանգամանքին, որ այսօր Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի միջև հանդիպում տեղի չի ունեցել:

Ըստ պարբերականի` թեև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել լրագրողներին` որևէ թաքնված պատճառ չփնտրել, կան հիմքեր` մտածելու, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններն անամպ չեն: Ըստ թերթի քաջատեղյակ աղբյուրի` Մոսկվան դեռ բավականաչափ չի վստահում ՀՀ նոր իշխանություններին:

«Որոշ հայտարարություններ, մասնավորապես՝ Չինաստանի կամ Շվեդիայի հետ ռազմա-առևտրային հարաբերություններ հաստատելու փորձերի վերաբերյալ, իհարկե, աննկատ չեն մնացել Մոսկվայում: Ռուս-հայկական հարաբերություններում վստահության մակարդակի բարձրացմանը չէին կարող նպաստել նաև ՌԴ-ին պատկանող սուբյեկտներում ստուգումները: Էլ չենք խսում ռուսական քաղաքական և բիզնես շրջանակների հետ կապված նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի մասին: Դրանցից ամենակարևորը ՀՀ երկրորդ նախագահի` շատերի կարծիքով, Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանի` կալանքի տակ մնալն է»,- գրում է հոդվածի հեղինակը:

Ռազմավարական գործընկերոջ նկատմամբ պատասխան  բողոքներ ունի նաև Երևանը: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանին զենքի վաճառքի մասին է: Երևանին անհանգստացնում է նաև գազի թանկացումը, Գյումրիի ռուսական բազայի զինվորների մասնակցությամբ հաճախակի միջադեպերը: Դրան գումարվեց նաև Մարտի 1-ի մասին ֆիլմը, որը ՀՀ նոր իշխանությունները ոչ օբյեկտիվ են համարում:

Ըստ թերթի` այս ֆոնին Փաշինյանի մոսկովյան այցի օրակարգում Պուտինի հետ բանակցությունների բացակայության փաստը տագնապալի երանգ է ստանում: «Մանավանդ` հայ հասարակության համար, որն արդեն հարց է տալիս` ինչո՞ւ կյանքի որակը հեղափոխությունից հետո չի բարելավվել»,- ասվում է հոդվածում: