կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-14 13:57
Հասարակություն

Դասախոսություն՝ Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում

Դասախոսություն՝ Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում

Ապրիլի 13-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում անցկացվեց դասախոսություն՝ Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակին նվիրված դասախոսությունների շարքից: Բանախոսեց ԱԵԿ-ի երգարվեստի խմբակի ղեկավար Նազիկ Հակոբյանը՝ «Կոմիտաս, դու խազերի մեր քերական» թեմայով: Դասախոսությունը համեմվեց Կոմիտասի հեղինակած երաժշտական կատարումներով, «Շորոր» պարով, ներկայացվեց հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:

Երգերին ձայնակցեց նաև հանդիսատեսը, առանձին կատարումներով և ողջույնի խոսքով հանդես եկան ԱԵԿ-ի հայոց պատմության ղեկավար Վաչագան Ռստակյանը և երաժիշտ-ջութակահար Սեդրակ Չոբանյանը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը եւ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը։

Ներկա էին նաեւ Ախալքալաքի շրջանի հայկական հանրային դպրոցներից մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ եւ լրագրողներ: Միջոցառումն ամփոփվեց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանի և Մաղաքիա վարդապետ Ամիրյանի եզրափակիչ խոսքով եւ «Տերունական Աղոթքի» հնչեցմամբ: