Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լույս է տեսել «Կրթամշակութային կյանքն Արցախում» խորագրով գիտաժողովի նյութերի ժողովածուն։
Գիտաժողովը կազմակերպվել էր Համազգային հայ կրթական և մշակութային միության Երեւանի գրասենյակի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ։
Գրքի մեջ զետեղված զեկուցումները նվիրված են Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման, գիտության, կրթության և մշակույթի տարատեսակ հարցերի, որոնք վերաբերում են անցյալին, ներկային, ինչպես նաև մատնանշում գալիք թիրախները։
«Այս դժվարին ու հակասական օրերում մեր պետականության թիվ մեկ օրակարգը պիտի լինի ինքնության առանցքի շուրջ Արցախի ու Հայաստանի միասնականացումը։ Ուստի չկորցնենք մեր հավատն ու հաստատակամությունը պայքարը հաղթական ավարտին հասցնելու։ Պայքարենք մեր բոլոր հնարավորություններով, այդ թվում գրչով, մտքով, հիշողությամբ ու նաեւ մշակույթով և կրթությամբ»,- գիտաժողովի բացման խոսքում նշել էր Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։
Գիրքը լույս է տեսել Հայ Կրթական Հիմնարկության հովանավորությամբ։
Գրքի խմբագիրն է արձակագիր Դավիթ Սարգսյանը։
Համազգայինի Երևանի գրասենյակ