|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մինչ օրս ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնած երիտասարդական եւ ուսանողական շարժմանը միացել են թվով 20 աշխարհասփյուռ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունները` պահանջելով Արայիկ Հարությունյանի անհապաղ հրաժարականը։
Իշխող ուժը անցել է ինքնապաշտպանության` նպատակ ունենալով սեպ խրել Դաշնակցության նման կուռ կառույցի մեջ։
Փորձեր են արվում պառակտել մեր միահամուռ կեցվածքը` յուրաքանչյուր միության հետ առանձին կապեր հաստատելով եւ պայմանավորվածությունների փնտրտուքի մեջ ընկնելով։
Պաշտոնապես հայտարարում եմ` չե'ք հաջողելու։ Ձեր բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։
Տրոյական ձիու քաղաքականությունը չի կարող աշխատել մեր պարագայում` հաշվի առնելով 130 տարվա փորձը եւ այն ճանապարհը, որ անցել է ՀՅԴ-ն։
Ձեր վարվելակերպը կարելի է գնահատել որպես միամտություն կամ խուճապ։
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ`
Արշակ Մեսրոպյան