կարևոր
5626 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-23 23:53
Հասարակություն

Յուրաքանչյուր հայի պարտքն է վառ պահել հիշողության ջահը․ ջահերով երթերի հիմնական նպատակն է աշխարհին ցույց տալ, որ հայը չի մոռանում անցյալը․ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն

Յուրաքանչյուր հայի պարտքն է վառ պահել հիշողության ջահը․ ջահերով երթերի հիմնական նպատակն է աշխարհին ցույց տալ, որ հայը չի մոռանում անցյալը․ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնը հայտարարություն է տարածել․

«Պահանջատիրություն խորհրդանշող Ջահերով երթը վաղուց արդեն դարձել է ավանդական ու կշարունակվի, քանի դեռ հայությունը իր պայքարի ուժով չի կարողացել հասնել արդար դատաստանի ու հատուցման ։ Յուրաքանչյուր հայի պարտքն է վառ պահել հիշողության ջահը,որը դրսևորվում է ամեն տարի ապրիլի 23-ին Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվող պահանջատիրություն խորհրդանշող Ջահերթերով։ Այն հիշողության ու պայքարի ոգու շարունակականությունն է։

Ջահերով երթերի հիմնական նպատակն է աշխարհին ցույց տալ, որ հայը չմոռանալով անցյալը, միշտ վառ կպահի 1915թ․ Օսմանյան կայսրության կազմակերպած ոճրագործությանը զոհ գնացած միլիոն ու կես սուրբ նահատակների հիշատակը և հավաստիացնում, որ իրենց վրեժը լուծելու են։ Հայը պայքարելու է հանուն արդարության, պահանջատեր է ու կպայքարի մինչև հասնի Հայ դատի արդար լուծման։ Այս տարվա Ջահերով երթերի պահանջատիրական ու հիշատակի խորհրդին ավելացել է նաև այն, որ եթե տարիներ առաջ Թուրքիան խուսափում էր ընդունել ցեղասպանության փաստը, այսօր արդեն չի թաքցնում իր նպատակը՝ ոչնչացնել Հայաստանն ու հայությանը։

Այսօր Ախալքալաքում, Ջավախքի Պատանեկան Միության նախաձեռնությամբ անցկացվեց ավանդական դարձած պահանջատիրական Ջահերով երթ։