Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա հակաօրինական բնույթ ունեցող ակցիա չէ, և այն մարդիկ, որոնք ոչ իրավաչափ գործողություններ կիրականացնեն, «Սպայկա»-ի հետ կապ չունեն: Այս մասին Կենտրոնի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև հայտարարեց «Սպայկա» ՍՊԸ-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
«Մենք ճանապարհ չենք փակում, բռնություն չենք կատարում, բոլոր սադրիչները մեզ հետ կապ չունեն: Որևէ մեկդ իրավապահների նկատմամբ թույլ մի' տվեք որևէ կոպիտ գործողություն: Սա բաց մնացած հարցերի պատասխանները ստանալու համար պայքար է, և դուք քիչ առաջ պահանջում էիք, թե ով է տալու այդ հարցերի պատասխանը»,- նշեց նա:
Դատարանի առջև հավաքվածները արձագանքեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պիտի տա այդ` բաց մնացած հարցերի պատասխանը:
Հիշեցնենք, որ Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:
Դավիթ Ղազարյանը հրավիրած ասուլիսում նշել էր, որ ներկայացված 7 մլրդ դրամի պահանջը շինծու է, և դա գնահատում է որպես ՊԵԿ-ի կողմից հետապնդում «Սպայկա»–ի նկատմամբ: