Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չի կարող հայ մարդը խոսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին նման ոճի մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ այսօր քաղաքացիները հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում՝ աջակցելու Հայ առաքելական եկեղեցուն։
«Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգի եւ հայապահպանության կենտրոնն է եղել դարեր ի վեր։ Ցանկացած հայ մարդ պարտավոր է խոնարհումով եւ նվիրումով հետեւել Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես այսօր այստեղ եմ ինչպես եւ միշտ, ցանկացած կիրակի՝ որպես հավատացյալ մարդ այցելում եմ եկեղեցի։ Այսօր որոշել ենք այցելել Սուրբ Գայանե եկեղեցի»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով սեպտեմբերի 1-ին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից ԱԽ քարտուղարին ուղղված նամակին, բովանդակությանը՝ Վանեցյանն ասաց.
«Ես բազմիցս նշել եմ, որ վերջին պատերազմի հետ կապված պատերազմի սկսելու, ընթացքի եւ ավարտի հետ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ։ Հստակ պատասխանները ենթադրում են քրեական գործի շրջանակներում իրականացվող քննություն։Ես համոզված եմ, որ այս իշխանությունների օրոք այդ քննությունն օբյեկտիվ եւ արդարացի չի իրականացվի, ուստի իշխանափոխությունից հետո անպայման պետք է իրականացվի քննություն եւ տրվի բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գրության»։