Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք և արտոնյալ ժամկետ 3-12 ամիս, իսկ ինտենսիվ այգների դեպքում՝ մինչև 5 տարի արտոնյալ ժամկետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նախարարությունը օրական 100-ից ավելի հեռախոսազանգեր է ստանում և ամենահաճախ հնչող հարցեր պատասխանները փոխնախարարը ներկայացրեց մամուլի ասուլիսում։
Նախ՝ ո՞ւմ պետք է դիմել․ «Մեր կողմից առաջարկվող ծրագրերը 2 տարբերակ են ներկայացնում, առաջինը՝ վարկավորումը, մյուսը՝ փոխհատուցումը։ Այն բոլոր ծրագրերը, որոնք վարկավորման ծրագրեր են՝ քաղաքացին ցանականում է դիմել վարկի համար, դիմում է ֆինանսական կառույցին։ Այնուհետև ֆինանսական կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է նախարարությանը, ասում՝ շատ հավանական է, որ մենք իրենց վարկավորենք։ Խմբավորում է և դասընթացներ կազմակերպում»։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այդ դասընթացները հեռակա են կազմակերպվում, ասաց փոխնախարարը, հետո մարդիկ ստանում են հավաստագիր և ներկայացնում ֆինանսական կառույցին։
Ապա յուրաքանչյուր բանկ կամ վարկային կազմակերպություն, իր ներքին կանոնադրության համաձայն, կատարում է վարկունակության գնահատում, որոշում կայացնում՝ տրամադրե՞լ, թե՞ չտրամադրել վարկը։
Սա տարբերակներից մեկն է։ Մյուս տարբերակը փոխհատուցումն է։
«Շատ մարդիկ ասում են՝ գումար ունենք, չենք ուզում վարկ վերցնել, մեզ ինչո՞վ կօժանդակեք։ Նմաններին խթանելու համար՝ եթե ջերմոցային տնտեսություններ կառուցելու, խելացի անասնաշենքեր, ինտենսիվ այգիներ, ոռոգման համակարգի ներդրում, տոհմային ոչխարաբուծության նպատակով արտադրություն են, ապա այդ տեսակների համար առաջարկում ենք փոխհատուցման տարբերակներ․ յուրաքանչյուրի համար սահմանված է տարբեր տոկոսադրույքներ ըստ հաշվարկների, ըստ վերլուծության, օրինակ, եթե խելացի անասնաշենքերի կառուցում է, մեր գնահատմամբ՝ առաջին մոդելը 11 միլիոն դրամ է, ապա փոխհատուցում ենք 5,5 միլիոն դրամը»,-ասաց նա։
Եթե վարկի դեպքում դիմում են վարկային կազմակերպություն, ապա փոխհատուցման բաղադրիչի դեպքում դիմում են նախարարություն։
Ջերմատների դեպքում, օրին ակ, անձը հաստատող փաստաթուղթն ու անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը պետք է ուղարկել [email protected] կայքին և դրանք կդիտարկվեն նախարարության կողմից։
Այնուհետև, մասնագետներն այցելում են և տեղազննությունից հետո 5-օրյա ժամկետում որոշում կայացնում՝ ծրագրին մասնակցելու համար։ Բոլոր ցանկացողների համար 5-օրյա դասընթաց է կազմակերպվում։ Հավաստագիրը ստանալուց հետո թույլատրվում է կառուցել ջերմոցը և ստանում են փոխհատուցում նախարարության կողմից։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում․