Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ընդհանուր առմամբ, բոլոր միջադեպերը բանակի վրա որոշակի ազդեցություն ունենում են, բայց դա չի նշանակում է, որ բանակը կարող է հոգեպես անկում ապրել: «Այդպիսի միջոցառումները բանակի համար խորթ չեն, բանակը ստեղծված է պատերազմելու համար: Սա պատերազմի մի դրվագ է»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա հայկական ուղղաթիռի կործանումը մեր բանակի վրա:
Հարցին, թե ինչո՞ւ են մեր ուղղաթիռները սահմանին այդքան մոտ թռչել, ո՞ւմ հրամանով, և արդյո՞ք կլինեն պատժվողներ, նախարարը պատասխանեց. «Ծառայողական քննությունը բոլոր հարցերի պատասխանը»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելուն` նախարարն ասաց. «Մեկ ուրիշ պետություն չի կարող հարևան պետության օդային տարածքում թռիչքները սահմանափակել: Ադրբեջանն իրավասու չէ և չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը»:
Նախարարը հրաժարվեց գնահատական տալ միջազգային կառույցների, մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ-ի դիրքորոշմանը` ասելով. «Չեմ կարող մի կառույցի գնահատական տալ, որը ո'չ ինձ ենթակա է, ո'չ էլ պարտավոր»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: