|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Պաշտոնական հայտարարությունների հրապարակման հարթակից տեղեկացանք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը 2023թ. հունվարի 19-ին հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց մեկնաբանել այս տեղեկատվությունը:
«Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում: Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում:
Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»: