|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստի օարակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ աուդիտորական «Դելոյթ և Տուշ» ընկերության` ՀԷՑ-ում անցկացվելիք փորձագիտական աշխատանքին: Նա խոսքը տվեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, ով ներկայացրեց գործընթացը:
Գաբրիելյանը նշեց, որ «Դելոյթ և Տուշ» ընկերությունն արդեն սկսել է իր աշխատանքները, տեղի են ունեցել հանդիպումներ ՀԾԿՀ մասնագետների հետ: Ըստ պայմանագրի` աշխատելու են երեք փուլով, առաջին փուլի աշխատանքները վերջանում են սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլի աշխատանքները՝ հոկտեմբերի վերջին, իսկ երրորդ փուլի աշխատանքները՝ նոյեմբերին:
Մասնավորապես` առաջին փուլում տրվելու են հետևյալ հարցերի պատասխանները` ամբողջ արտադրական շղթայի վերլուծություն` սկսած 2010-ից մինչև 2015թթ., էներգետիկ հաշվեկշռի վերլուծություն, ՀԾԿՀ կողմից սահմանվող սակագների ձևավորման գործընթացի վերլուծություն, սակագների վերանայման պատճառները, պարբերականությունը:
«Հիմնավորումները մինչև սեպտեմբերի վերջը կունենա՞նք»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը:
Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ սեպտեմբերի վերջին կունենան եզրակացություն սակագների փոփոխության հիմնավորման վերաբերյալ, սակագների չբարձրացման դեպքում` հետևանքների եզրակացության վերաբերյալ: