|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վարչապետի հրաժարականի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները մանրամասն ներկայացված են. Yerkir.am-ին այսօր ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը` հրաժարվելով այդ կապակցությամբ իր կարծիքն ու դիրքորոշումը հայտնելուց: Նա նշեց, որ այս հարցում ինքը տեսակետ չունի…
Yerkir.am-ի հարցերին` ի՞նչ սպասելիքներ ունի մարզպետը ծավալվող իրադարձություններից, նոր վարչապետի նշանակման դեպքում ինքն ակնկալո՞ւմ է շարունակել աշխատել մարզպետի պաշտոնում, թե՞ ոչ, Սարգիս Սահակյանը պատասխանեց, թե նման հարցերի չի կարող պատասխանել: «Մենք կուսակցություն ունենք, կուսակցության նախագահ ունենք, կուսակցության նախագահն է նման հարցերի որոշողը, հիմա Դուք այդ հարցն ինչո՞ւ եք ինձ տալիս»,- սրտնեղեց մարզպետը` հավելելով, թե իրեն պետք է հարցնեինք` ի՞նչ հետեւանքներ է ունեցել ցրտահարությունը, ի՞նչ աշխատանքներ են տարվում, ի՞նչ է արվում մարդկանց օգնելու համար, եւ սա է էականը հարցը:
Դիտարկմանը, որ այս պահին ամենակարեւոր հարցերից մեկը հենց վարչապետի հրաժարականն ու նոր կառավարության տեսլականն է, մարզպետն արձագանքեց, որ այդ հարցի կապակցությամբ բոլոր մեկնաբանությունները կան:
«Համբերեք, թող նոր կառավարությունը ձեւավորվի, ամեն ինչ կիմանաք»,- հորդորեց Սարգիս Սահակյանը: