|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարում ՀՀ կառավարության փորձերը` փոխելու ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ձևաչափը: Այդ մասին նա ասել է Բաքվում անցկացվող Գլոբալ ֆորումում ելույթի ժամանակ. հայտնում է Minval.az-ը:
«ՀՀ կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Դա անընդունելի է և հանդիսանում է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն արգելափակելու փորձ»,-ասել է Ալիևը:
Նա հիշեցրել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես դեմ են բանակցությունների ձևաչափի փոփոխությանը:
Ադրբեջանի նախագահը կրկին ընդգծել է, որ ստատուս քվոն անընդունելի է: