07 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն Արցախը անկախ ու հայկական չեն համարում։
Ադրբեջանին պետք է Արցախ՝ առանց հայերի,
Թուրքիային պետք է Հայաստան՝ առանց հայկական ազգային իշխանության և ազգային ուժերի,
ՆԱՏՕ-ին էլ պետք է տարածաշրջան՝ առանց ռուսական խաղաղապահների և ռուսական զինվորական ներկայության, իսկ Նիկոլին էլ պետք է այս ամենը՝ իր աթոռը պահելու գնով:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկնում են նույն թեզերը, ինչ Ադրբեջանը:
Այսօր, որ ադրբեջանական խուժանը չի մտել Ստեփանակերտ և ուղիղ ֆիզիկական անվտանգությանը չի սպառնում, դրա խոչընդոտը ռուս խաղաղապահներն են:
Եթե ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, ինչո՞ւ ՊԲ-ն կազմալուծեցիր,կապիտուլյանտ։
Փաշինյանն ու իր թիմը 120 հազար արցախցու ճակատագիրը դարձրել են գեոպոլիտիկ ռուլետկա։
Նրանք աճուրդի են հանել եւ Արցախը,եւ Հայաստանը»։