|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդես գալով նախարարների խորհրդի նիստում, ասել է, որ Ադրբեջանի գործունեության արդյունքում կանխվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը. հայտնում է Trend-ը:
Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել` այն պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի հիման վրա:
Ըստ Ալիևի` Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» երբեք չի եղել և չի լինի բանակցությունների թեմա:
«Նշեմ նաև, որ բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ: Չնայած այն հանգամանքին, որ եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում դրանք կանխվել են: Բացի այդ, մարտի 9-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը հասցեական էր, միանշանակ, վկայում էր այն մասին, որ հակամարտության կողմերը երկուսն են: Հետևաբար, կարծում եմ, որ այս թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կամրապնդենք մեր երկիրը և բանակը»,- մասնավորապես ասել է Ալիևը: