|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանն ԱՄՆ-ի հետ միջուկային հարցով բանակցությունների ձևաչափը փոխելու մտադրություն առայժմ չունի։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք առայժմ չենք ծրագրում փոխել բանակցությունների ձևաչափը և դերերը», - ասել է Բաղային։
Նա նշել է, որ հետագա բանակցությունները կանցկացվեն նույն ձևաչափով։
«Իհարկե, եթե համաձայնություն լինի հաջորդ փուլերի ժամանակի և վայրի վերաբերյալ», – հավելել է դիվանագետը։
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մուսկատում բանակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի թեմայով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները լավ են անցել և կշարունակվեն այս շաբաթ։ Թեմային ծանոթ իրանական աղբյուրը երեկ հայտնել է, որ բանակցությունները դրական են անցել՝ հաշվի առնելով Իրանի և ԱՄՆ-ի միջև անվստահության բարձր մակարդակը։