կարևոր
4102 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-05 15:57
Քաղաքական

Բայրամովն անընդունելի է համարել Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը

Բայրամովն անընդունելի է համարել Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը

Այսօր  Հունգարիայի արտգործնախարար Պյոտր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի է համարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը։

«Այս հարցում զուգահեռներ տանելու փորձերն անընդունելի են։ Ցավոք սրտի, մենք առաջին անգամը չէ, որ տեսնում ենք նման միտումներ»,- ասել է նա:

Ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը, իբր, որևէ տարածքային պահանջ չունի որևէ պետության նկատմամբ։ Միաժամանակ նա դրական է համարել այն, որ հայ հասարակության մեջ սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին քննարկումներ կան։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում Արարատ Միրզոյանը ասել էր.

«Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս է, այդպիսի բան չկա»։