|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի համար անսպասելի էր Ռուսաստանի՝ ադրբեջանական լոլիկի մատակարարումն արգելելու որոշումը:
«Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 10-ից արգելել է Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներկրումը Ռուսաստան: Արգելքի ներմուծումը կապված էր լոլիկի հարավամերիկյան ցեց և արևելյան ցեց վնասատուներով ադրբեջանական արտադրանքի շարունակական մատակարարման հետ: Այնուհետև որոշ ձեռնարկություններից առաքումները կրկին թույլատրվեցին:
«Լոլիկի մատակարարումն արգելելու՝ Ռուսաստանի վերջերս ընդունած որոշումը մեզ համար անակնկալ էր: Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ պատժամիջոցներ կային, ռուսական կողմը դիմեց մեզ՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալը մեծացնելու համար: Դրանից հետո մեծ աճ եղավ: Եթե նայեք 4-5 տարվա արտահանմանը , ապա մեծ տարբերություն կնկատվի։ Եթե անցյալ տարի արգելքը դրված չլիներ, թեև որոշ սահմանափակումներ արդեն հանվել են, մեր արտահանումն անցած տարի կհասներ 200 հազ. տոննայի»,- ասել է Ալիևը 2020 թ. արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցության ժամանակ: