Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Ալիևն այսօր Արցախում ողջ օրը հակահայ ելույթներ է ունեցել, զուգահեռ ՀՀ վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին, ինչը գրեթե ամեն օր պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է.
Փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցին (դրանք լիարժեք հանվելու են), այլև հնարավորություններ են ստեղծվելու թուրքական հաջորդ պահանջները կատարելու համար՝ հանգեցնելով Հայաստանի անկախության կորստին։
Հայաստանի այսօրվա խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի։ Այն բացառապես թուրք-ադրբեջանական պահանջ է։
Այս թեմայով ցանկացած այլ ոճի քննարկում կոչված է մոլորեցնելու մեզ և հերթական կորուստներին տանելու։
Խորհրդանշական է, չէ՞։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հայտարարել էր նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։