|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձել է Ռուբեն Հախվերդյանի հայտարարություններին` արցախահայության վերաբերյալ, որոնք զայրույթ են առաջացել հանրության լայն շրջանակների մոտ:
«Բարոյապես եւ ստեղծագործական առումով լինելով վաղուց սպառված՝ նախկին երգահան ու երգիչ ռուբեն հախվերդյանը, ով արդեն վաղուց որեւէ արժեքավոր գործ ստեղծելու ունակ չէ, կրկին վիրավորանքների հեղեղ է թափում հայ ժողովրդի վրա՝ հայհոյելով արցախահայությանը: Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում: Նրա նմաններով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները՝ ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ավելի կոնկրետ՝ որեւէ հոգեբուժարան»,– գրել է նա:
Ռուբեն Հախվերդյանը, հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը, արցախահայության մասին ասել էր․ «Վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։