Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր իշխանավորները պետք է սկսեն իրենցից, ավելին` մեր իշխանության համար կապ չունի` ով ինչ է ասում: Էս 20 տարի է` ասում եմ, ինչի՞ տեղ ա անցնում: Իշխանություններին այնքան էլ հետաքրքիր չեն նման հայտարարությունները, ով ուզում է ասի` լինի մեծ շանսոնիեն, թե փոքր Հախվերդյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը` խոսելով Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցի մասին:
Հախվերդյանը հարցրեց, թե ո՞րն է տարբերությունը` Ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն մարդ է սպանվել, իսկ այս տարիների ընթացքում 1,5 միլիոն մարդ գնացել է Հայաստանից: «Ովքեր արտասահմանում իրենց տեղն ունեն, սպանես՝ էլ հետ չեն գա. գան ինչ անեն` Մասիս սարին նայե՞ն, Մասիսին տելեվիզրով էլ կարող են նայել»,- ասաց նա:
Անդրադառնալով ներկայիս հայկական աստղերին, որոնք գրավել են հեռուստաեթերը, երգահանը նշեց, որ չի հետեւում այսօր մատուցվող երաժշտությանը եւ անգամ հեռուստացույց չի նայում, ավելին` նույնիսկ շփոթում է նրանց անունները:
Հախվերդյանի կարծիքով` մեզ մոտ կուլտուրայի պակաս կա, օրինակ` ինչպես ենք անցկացնում հարսանյաց եւ թաղման արարողությունները: «Ես այդ ձեւերը չեմ ընդունում, հատկապես այդ տխմար թամադաներին. աղջկաս հարսանիքին կես ժամ եմ մնացել, տղայիս հարսանիքին` տասը րոպե: Թաղումներն ընդհանրապես կոշմար են. հիմա մրցույթ է գնում, թե ով ինչքան ճոխ թաղում կանի»,- նշեց նա: