Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նիստի օրակարգում եղել է մեկ հարց:
«Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Կուսակցության ԳՄ անդամները քննարկել են նախագահի հաղորդումները, գնահատականները, և բոլորը համակարծիք են այդ գնահատականների հետ, և մենք ընդամենը մի քանի րոպե անց կշարունակենք այդ քննարկումները խորհրդի նիստում»,- ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ խորհրդի նիստում նախատեսված է քննարկել ՀՀԿ ԳՄ-ի ու խորհրդի գնահատականները ՀՀ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: «Այնուհետև խորհուրդը կքննարկի այդ հարցը, կլինեն ելույթներ և դրանից հետո մենք կքվեարկենք, ու խորհուրդը կհրապարակի իր որոշումը»,- հայտնեց Շարմազանովը:
Նա ասաց, որ խորհրդի նիստում նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը:
Հարցին, թե սահմանադրական բարեփոխումներ կլինե՞ն, պատասխանեց, որ ավելի լայն սպեկտր է քննարկվելու: «Հայաստանում պետք է ձևավորվի նորմալ քաղաքական մշակույթ, քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները, և ցանկացած ոչ քաղաքական գործելակերպ չի կարող լինել քաղաքական մշակույթի մաս»: