կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-05 16:44
Մշակույթ

Ինչո՞ւ են Հախվերդյանի խոսքը լավ խմբագրում

Ինչո՞ւ են Հախվերդյանի խոսքը լավ խմբագրում

«Եթե թուրքերը միլիոններ ծախսեին, չէին կարող այսպես մեր երեխեքի ուղեղները լցնել իրենց կլկլոցներով, բայց մեր շատ տաղանդավոր երգիչները կարողանում են ու մի բան էլ նրանց տեղ ու հնարավորություն են տալիս դա անելու համար»,- «Նարեկացի» արվեստի միության տարեդարձի առիթով կրկին «անճաշակ ու թոփալ» երգերի մասին հիշեց երգիչ Ռուբեն Հախվերդյանը:

Նա ցավով նշեց, որ նույն այդ կատարողներին ծափահարում է ազգի 80 տոկոսը: «Ախր մեկ կամ մի քանիսը չեն, ամբողջ ազգն է դարձել զոմբի ու համերգներին անջատված ձեռքերն է թափահարում»,- զարմացած նշեց երգիչը` հավելելով, որ եթե ինքն էլ շատերի նման երգեր, հիմա բազմաթիվ օբյեկտներ կունենար. «Բայց ձայնի իրավունք էլ չունեմ. ամեն անգամ խոսում եմ, անկեղծ իմ կարծիքն եմ ասում, բայց էնպես են բռնում, կտրում, որ լրիվ ուրիշ բան է դուրս գալիս»:

Հարցին, թե, վերջ ի վերջո, ինչպես պետք է պայքարել անորակ երգիչների եւ երաժշտության դեմ, Հախվերդյանն անկեղծ պատասխանեց, որ պետք է տեռոր անենք, դրանց «խփենք, պրծնենք», քանի որ, ըստ երգչի, մեզ մոտ հեղափոխություն չի ստացվում: