կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 12:59
Մշակույթ

Եթե իմ համերգի օրը Հախվերդյանը համերգ ունենա` ես կգնամ Հախվերդյանի համերգին. Դավիթ Ամալյան

Եթե իմ համերգի օրը Հախվերդյանը համերգ ունենա` ես կգնամ Հախվերդյանի համերգին. Դավիթ Ամալյան

Դեկտեմբերի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Դավիթ Ամալյանի մենահամերգը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ համերգին կմասնակցեն նաև Լեյլա Սարիբեկյանը, Արմեն Ադամյան կրտսերը և Արմինե Ամալյանը: Համերգի գեղարվեստական ղեկավարը Հայկ Նավասարդյանն է:

 

«Համերգին 5 հոգանոց նվագախումբ էլ կլինի: Հիմնականում նոր երգեր կհնչեն` 4-5 պրեմիերա կլինի: Վերջին անգամ մենահամերգ ունեցել եմ 2011-ին: Վերջին համերգի ու սրա միջև 10-12 երգի տարբերություն կա: Հին երգերից կհնչեն «Տապանագիրն» ու «Հոգու հնչյուն»-ը»,- ասաց Ամալյանը:

 

Հարցին, թե մենահամերգ տալու պահանջարկը ե՞րբ է ստեղծվում, օրինակ` Ռուբեն Հախվերդյանը վերջին մենահամերգին կեսկատակ ասել էր, որ մենահամերգ ունենում է, երբ գումարի կարիք է ունենում, Ամալյանը պատասխանեց, որ Հախվերդյանն իրավունք ունի նման հայտարարություն անելու, ինքը` ոչ: «Եթե իմ համերգի օրը Հախվերդյանը համերգ ունենա` ես կգնամ Հախվերդյանի համերգին, քանի որ նա ինձ համար չափանիշ է: Ինչ վերաբերում է մենահամերգիս, ապա երբ ստեղծագործություններն ավելանում են, և դրանք ներկայացնել է պետք, ես մենահամերգ եմ տալիս, քանի որ դրանք ներկայացնելու այլ տարբերակ չունեմ` ես ո'չ տեսահոլովակներ ունեմ շատ, ո'չ էլ շոու-բիզնեսում կամ: Եթե անկեղծ լինենք` իմ տեսահոլովակները ցույց էլ չեն տալիս»,- ասաց նա:

 

Ի դեպ, համերգի տոմսերն արժեն 2000-8000 դրամ: