|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման ռազմավարության և քաղաքականության ուղղությամբ. կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այդ գործում անելիք ունեն նաև ԱԺ-ն և արդարադատության նախարարությունը:
Վարչապետը հայտնեց, որ, ԿԲ հաշվարկներով, բանավեճային փուլում է 300 մլրդ դրամի հարցը, այդ գումարը ոչ ոքի չի պատկանում, որովհետև դատական համակարգը ժամանակին լուծում չի տալիս: Փաշինյանը նշեց, որ անցած տարվա վերջին բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են խնդրին լուծում տալ, և այդ գումարի` շուկայում հայտնվելը կնպաստի տոկոսադրույքների նվազեցմանը:
Վարչապետը հանձնարարեց արագորեն օրենսդրական փոփոխություններ մշակել ու ուղարկել ԱԺ: