կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-26 14:07
Հասարակություն

Շարունակվում է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում օպերատիվ տվյալներով 2017 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը տրամադրվել է 3000 միավոր վարկ 13.5 մլրդ դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.5 մլն դրամ:

Միայն 2018 թվականի հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ տվյալներով տրամադրվել է 2087 միավոր սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկ, 9.3 մլրդ դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.5 մլն դրամ: Գյուղատնտեսական վարկեր ստանալու նպատակով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից հնարավոր շահառուների համար իրականցվել է 400 ծրագրային դասընթաց, որոնց մասնակցել է շուրջ 10.300 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում` կոոպերատիվներ, հավաստագրվել է շուրջ 9.800 տնտեսավարող:

2018 թվականին ծրագրի շրջանակներում նախատեսված է տրամադրել 9.4 մլրդ դրամի վարկեր` թվով շուրջ 2100 շահառուների: Նոր ծրագրով վերանայվել են վարկերի տրամադրման պայմանները: Վարկերը տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի սահմաններում մինչև 5 տարիմարման ժամկետով` ելնելով ներդրումների ուղղվածությունից: 

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսականկոոպերատիվների համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 3 %, իսկ մնացած համայնքների համար 5 % տոկոսադրույքով: Վարկի տրամադրման նախապայման է համարվում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսավարողներինտրամադրված հավաստագիրը:

Ծրագրի մեկնարկից առաջ եռակողմ հուշագրեր են ստորագրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի ևմի շարք ֆինանսակաան կազմակերպությունների՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի, «ՖԱՐՄ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի, «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի միջև:

Ծրագրի իրականացման մասին տեսանյութը` ստորև:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին